Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    25.11.2016| 00:04
    Տե՛ր, բերանս հեռացրո՛ւ բամբասելուց և լեզուս՝ չար խոսելուց, ականջներս՝ չար լուրերից, ձեռքերս՝ հափշտակելուց և ոտքերս՝ անառակ ընթացքից և զգաստացրո՛ւ բոլոր անդամներս, որ միշտ Քո կամքը կատարեմ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    22.11.2016| 00:01
    Տե՛ր, հաստատի՛ր սասանված անձս, որ լի եմ մեղքերով ու անթիվ հանցանքներով և այրված ու տրոհված եմ իմ բոլոր անդամներով՝ ապականված ոտքից գլուխ, և չկա բժշկության հնար Քեզնից բացի, Տե՛ր իմ Հիսուս:
  • Աղոթարան

    Աղոթարան

    18.11.2016| 00:20
    Վա՜յ ինձ, Տե՛ր, վա՜յ ինձ, քանզի կործանվեցի մեղքերով ու աղտեղացա իմ մտքերով, ունայնացա բարիքներից ու ցամաքեցի սիրուց, խավարեցի լալուց և դադարեցի ընթանալուց: Չունեմ արտասվող աչքեր, ծփում եմ տարակուսած, որովհետև չունեմ բարու հույս և ակնկալություն:
  • Աղոթարան

    Աղոթարան

    15.11.2016| 00:03
    Վերակացու և պահապա՛ն եղիր անձիս, ով Տե՛ր իմ Հիսուս, պահի՛ր ինձ դևերից և փրկի՛ր մարդկային փորձանքներից:
  • Աղոթարան

    Աղոթարան

    11.11.2016| 00:29
    Տե՛ր, կանգնեցրո՛ւ մեղքով ընկածիս և դարմանի՛ր ինձ, որ խոցված եմ թշնամուց: Վերցրո՛ւ մեղքերիս ցավը, վերացրո՛ւ հանցանքներիս կսկիծը, հափշտակի՛ր դառը մահճից ու ազատի՛ր անողորմ տանջանքներից, հեռո՛ւ տար մարմնական հղփություններից և դասի՛ր ճգնավորների կարգում:
  • Աղոթարան

    Աղոթարան

    08.11.2016| 00:03
    Ընկնում եմ Քո առաջ, Տե՛ր, և թողություն հայցում մեղքերիս համար, ընդունի՛ր պաղատանքներս և քավի՛ր անթիվ հանցանքներս, պայծառացրո՛ւ միտքս և լուսավորի՛ր խորհուրդներս, կարո՛ղ դարձրու մարմինս անդադար մնալու Քո սուրբ անվան փառաբանության մեջ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    04.11.2016| 00:02
    Գթա՛, Տե՛ր, մեղանչած ու եղկելի անձիս, խափանի՛ր անառակ ցանկություններս, սրբի՛ր մեղքերիս աղտն ու քավի՛ր իմ անօրինությունները, բժշկի՛ր վիրավորված իմ հոգին ու առողջացրո՛ւ հիվանդացած մարմինս, ցրի՛ր ինձնից չարը, ժողովի՛ր բարին և լցրո՛ւ պակասությունները:
  • Աղոթարան

    Աղոթարան

    01.11.2016| 00:03
    Տե՛ր, ինձ հաղո՛րդ դարձրու Քո աստվածային սիրուն, որ սիրեմ պատվիրաններդ և գնամ Քո ճանապարհով, չարչարվեմ մինչ ի մահ Քո անվան համար, մտնեմ Քո փառքի մեջ, դասվեմ սրբերիդ շարքում և մշտապես ուրախանամ Քո կամարարների հետ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    28.10.2016| 00:02
    Տե՛ր, միավորի՛ր ինձ հետ Քո սիրո գութը, և արձակի՛ր բանտարգել կապվածիս, խզի՛ր մեղքերիս կապանքները:
  • Աղոթարան

    Աղոթարան

    25.10.2016| 00:01
    Հանի՛ր մեղքերի խորխորատն ընկղմվածիս և բե՛ր դեպի Քո պատվիրանների լույսը, Քեզ մոտ կանչիր Քեզնից հեռացածիս ու ների՛ր իմ անառակ գործերը: